Ահազանգ. Ներքին Շենգավիթում էլեկտրական հաշվիչներ են այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 12:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 1-ին շենքի մուտքում գտնվող էլեկտրական վահանակում հաշվիչներ են այրվում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի 1-ին շենքի մուտքում այրվում է 6 հատ էլ.հաշվիչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:02-ին, մարվել՝ 13:28-ին: Այրվել է 6 հատ էլեկտրական հաշվիչ:




Լրահոս