Ազատվում ենք բշտիկներից ու կնճիռներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Budetezdorovy.ru-ն գրում է, որ առողջական վիճակը մեծապես ազդում է մաշկի վրա։ Առաջարկվող դիմակը պատրաստվում է բնական բաղադրիչներից, դրա պատրաստումը շատ հեշտ է, իսկ արդյունքը կարող եք նկատել բավական շուտ։

Բաղադրիչներ

1 թեյի գդալ մեղր (եթե մաշկը բաց գույնի է, կարող եք ավելի շատ մեղր օգտագործել)
կես թեյի գդալ մշկընկույզ
1 թեյի գդալ կիտրոնի թարմ հյութ
կես թեյի գդալ դարչին։

Պատրաստման և օգտագործման եղանակը։

Խառնեք բոլոր բաղադրիչները։ Դիմակը հարկավոր է քսել մաքուր, չոր դեմքին։ Դեմքին թողեք 30 րոպե։ Առաջին 5 րոպե ընթացքում կարող եք ծակոցներ զգալ։ Երբ ժամանակը լրանա, դեմքը լվացեք տաք ջրով, չորացրեք։ Եթե մաշկը չոր է, կարող եք խոնավեցնող կրեմ օգտագործել։

Դիմակը խորհուրդ չի տրվում բոլոր այն անձանց, ովքեր մաշկային հիվանդություններ ունեն։




Լրահոս