Մոուրինյուն խոսել է Ռեալը գլխավորելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Մադրիդի «Ռեալը» գլխավորելու մասին.

«Ցանկանում եմ մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» մինչև պայմանագրիս ավարտը և դրանից հետո: Չեմ ցանկանում խոսել Պոգբայի մասին, ինչ-որ առանձին խաղացողների մասին` նույնպես: Չեմ ցանկանում խոսել նաև իսպանացի լրագրողների հետ, որոնք միայն մտածում են «Ռեալի» և Ռոնալդուի մասին:Չեմ վերադառնա «Ռեալ», քանի որ երջանիկ եմ ՄՅՈւ-ում և ապագաս կապված է այս ակումբի հետ»,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել այն մասին, թե մադրիդյան ակումբում պատրաստվում են հեռացնել գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին: Իսպանացուն փոխարինողների թվում դիտարկվում է նաև Ժոզե Մոուրինյուի թեկնածությունը:




Լրահոս