Ծախսվող գումարների հաշվարկ է կատարվում․ Մուկուչյանը՝ սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների, ինչպես նաեւ անցած ՏԻՄ ընտրությունների մասին խոսել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

-Պարո՛ն Մուկուչյան, արդեն հայտնի է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին: ԿԸՀ-ն պատրա՞ստ է այս կարճ ժամանակում անցկացնել մրցակցային ընտրություններ:

-Միանշանակ այո: Ընտրական օրենսգրքով սահմանված են այն գործառույթները, որոնք պետք է իրականացվեն: Իհարկե, հասկանալի է, որ մենք շատ կարճ ժամկետներ ունենք, որի պայմաններում չեն նվազեցվել այն գործառույթները, որոնք նախատեսված են հերթական ընտրությունների կազմակերպման համար: Եթե ընտրությունների կազմակերպման համար մենք ունենում էինք 70 օր, հիմա բնական է` անհամեմատ ավելի կարճ ժամկետում պետք է իրականացվեն այդ գործառույթները: Գերխնդիրը հիմա այն է, որ այդ գործառույթները պատշաճ ժամկետներում իրականացվեն:

-Որքա՞ն գումար է հատկացվելու ընտրությունների անցկացման համար:

-Հիմա հաշվարկներ են կատարվում: Դրանք ամբողջովին կվերջանան, նոր կկարողանամ ասել:

Հարցազրույցն ամբողջությամբ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս