Ինչ վիճակում են այս պահին ավտոճանապարհները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է:

Գեղարքունիքի մարզում (բացի Վարդենիս քաղաքից), Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:




Լրահոս