Զարմանալի միջադեպ` Էջմիածնի Մայր Տաճարի տարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ զարմանալի միջադեպ է տեղի ունեցել Էջմիածնի Մայր Տաճարի տարածքում: Մանուկ Խանյան անունով քաղաքացին տարբեր կրոնական գրքեր կարդալուց հետո որոշել է «վերականգնել պատմական արդարությունը». նա մտածել է՝ խաչը հանդիսանում է հանցագործության առարկա, քանի որ խաչի միջոցով են սպանել Հիսուսին: Եւ իր նպատակը իրականություն դարձնելու համար այս տարվա ապրիլի 27-ին Խանյանը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է Հայաստան:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Խանյանը այս տարվա ապրիլի 29-ին` ժամը 16-ի սահմաններում, նախապես իր հետ վերցնելով մետաղյա սղոցներ, պարան, այցելել է Էջմիածին, միայնակ բարձրացրել է եւ «Մայր տաճարի» նախամուտքին կից գմբեթին տեղադրված մետաղյա խաչի փոխարեն տեղադրել իր կողմից պատրաստված մետաղյա վարդը: Մեզ հայտնի դարձավ, որ իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նրա գործողությունները կանխվել են:




Լրահոս