«Օրենքով գողերը» լքել են Հայաստանը մինչև ընտրությունները կավարտվեն. ինչ են նրանց հրահանգել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, ուժային կառույցների կողմից ձեռնարկվել են աշխատանքներ, որպեսզի դեկտեմբերի 9-ին`արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը որեւէ քրեական հեղինակություն կամ «օրենքով գող» Հայաստանում չլինի: Ասել է թե`բոլորին ուղարկել են «արձակուրդ»:

Բայց մյուս կողմից այս իրավիճակը հետաքրքրիր է այնքանով, որ նախկին իշխանությունները մշտապես օգտվել են քրեական տարրերի եւ «օրենքով գողերի» ծառայություններից, որպեսզի ապահովեն իրենց ընտրությունների արդյունքները: Իսկ ահա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նրանց համար բավականին անհարմար իրավիճակ է ստեղծել եւ իրենք էլ հասկանալով, որ անելիք ու պահանջարկ չունեն, հեռացել են երկրից կամ անհետացել են ընտրական գործընթացներից: Այլ կերպ ասած`քրեական հեղինակությունները իջել են ջրի հատակը մինչեւ ընտրությունները կավարտվեն:

Ավելին, հետաքրքիր է, որ ոստիկաններն այս անգամ աշխատում են բավականին ակտիվ ու հնարավորինս փորձում են չեզոքացնել կրիմինալի ներգրվվածությունն ընտրական գործընթացներում:




Լրահոս