Մեկ շաբաթում գրանցվել է 115 արտակարգ դեպք. 37 հրդեհ, 54 ավտովթար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 238 դեպք, որից 115-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 101 կենցաղային կանչ, 37 հրդեհ, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 1 եւ տուժել 62 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 10 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 7 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 15 դեպք, որի հետեւանքով զոհվել է 1, տուժել՝ 16 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները




Լրահոս