Ռուսաստանում հանքերից մեկում հրդեհ է բռնկվել. 9 հանքափոր է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

РИА Новости-ն հայտնում է, որ դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության Սոլիկոմսիկի շրջանում «Ուրալկալիում» հանքում տեղի է ունեցել հրդեհ:

Հանքում գտնվել է 17 մարդ, որից 8-ը դուրս են եկել մակերևույթ, մյուս 9-ը մնացել են ներսում՝ 364 մետր խորության վրա: Վերջիններիս հետ կապը կորել է:

Բազմաթիվ փորձերից հետո փրկարարերին հաջողվել է մոտենալ հանքի փլատակներին: Հայտնաբերվել են 9 հանքափորների մարմինները:

ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների վերացման նախարարությունից հայտնել են, որ հրդեհի բռնկման պատճառը շինարարական աշխատանքներն են եղել:




Լրահոս