Հունվարի 5-ը` Սուրբ ծննդյան ճրագալույցի օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ առաքելական եկեղեցին հունվարի 5-ը նշում է որպես Սուրբ ծննդյան ճրագալույցի օր:

Եկեղեցական օրն սկսվում է երեկոյան ժամը 17:00-ից, ուստի Սուրբ Ծննդյան տոնն սկսում են նշել հունվարի 5-ի երեկոյան եւ հունվարի 6-ին:

Հունվարի 5-ին Հայ առաքելական եկեղեցու բոլոր եկեղեցիներում տեղի կունենան ճրագալույցի սուրբ պատարագներ: Պատարագի ընթացքում վառվում են մոմեր, որոնք մարդիկ տանում են տուն: Եկեղեցուց տարած մոմերը խորհրդանշում են սուրբ լույսը եւ եկեղեցու օրհնությունը:

Պատարագներ անցկացվում են նաև Սուրբ ծննդյան օրվա` հունվարի 6-ի առավոտյան: Սովորաբար Սուրբ ծննդյան օրը հայի սեղանին հայտնվում են ձուկ , գինի և չամչով փլավ:




Լրահոս