Նարեկ Սարգսյանի արտահանձնման փաստաթղթերն ուղարկվել են Չեխիայի իրավապահներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Դեկտեմբերի 28-ին հանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին», – նշեց Խաչատրյանը:

Հանձնման մասին Եվրոպական կոնվենցիայի համաձայն, այլ երկրի պահանջով ձերբակալված անձը նախնական կալանքի տակ կարող է մնալ առավելագույնը 40 օր, և եթե այս դեպքում Հայաստանը արտահանձնման դիմում չներկայացնի, Պրահայի իշխանությունները կարող են նրան ազատ արձակել։ Արտահանձնման ժամկետը լրանում է հունվարի կեսին։

Պրահայում հայտնաբերման պահին Նարեկ Սարգսյանը ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։




Լրահոս