Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ իր խորհրդական է նշանակվել Դավիթ Կարապետյանը: Այս մասին Կարապետյանը գրառում է կատարել սոցցանցի իր էջում:

«Հուսով եմ արդարացրեցի կառավարությունում՝ առաջին փոխվարչապետի օգնականի՝ ինձ վստահված պարտականությունները: Շարունակում ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,-գրել է Կարապետյանը:

Դավիթ Կարապետյանը կառավարությունում եղել է նախկին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնականը:




Լրահոս