Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 28-ին, ժամը 01:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մոտակայքում՝ Սևանա լճի ափին, ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ.):

***

Հունվարի 28-ին, ժամը 01:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Առաջնային օգնության հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Geep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Տ. Հ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:




Լրահոս