ԱԺ կանոնակարգ-օրենքի աղմկահարույց փոփոխության վերաբերյալ քննությունը տեղից չի շարժվում․ ինչու են դանդաղում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018թ. հոկտմբերի 2-ին նախորդ խորհրդարանի՝ «Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքում» ընդունած փոփոխությունների աղմկահարույց նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարան ուղղված դիմումի քննությունը տեղից չի շարժվում: Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այդ օրինագծի շուրջ բարձրացած աղմուկից հետո դիմել էր Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս քննի եւ որոշի` որքանով է ընդունված փոփոխությունը սահմանադրական:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դեռ այս տարվա հունվարի 22-ին պետք է սկսվեր դատաքննությունը, սակայն տեղեկացանք, որ նիստը հետաձգվել է եւ այն տեղի կունենա ապրիլի 19-ին: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ այդ օրենքն ի վերջո սահմանադրական ճանաչվի, եւ այս հետաձգումն էլ պայմանավորված է հենց այդ հանգամանքով, որպեսզի հիմնավորումներ գտնվեն: Հիշեցնենք, որ այդ օրինագծով նախատեսվում է ԱԺ նիստերը պատգամավորներից անկախ պատճառներով տեղի չունենալու դեպքում համարել պարզապես ընդհատված, այլ ոչ թե չկայացած»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

 




Լրահոս