Պատգամավորներն ընդդեմ նախարարների ֆուտբոլային մեծ հանդիպման մանրամասները. ովքեր են հաղթել և գոլի հեղինակ դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ավան վարչական շրջանում գտնվող ֆուտբոլի տեխնիկական ավանում տեղի է ունեցել ֆուտբոլային հանդիպում` կառավարության անդամների և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մասնակցությամբ: Հետաքրքիր է, սակայն, որ հանդիպման երկու կողմերն էլ ձգտում են գաղտնի պահել այդ հանդիպման մանրամասները, անգամ արդյունքները:

ArmLur.am-ի հետ մասնավոր զրույցներում նրանցից շատերը հայտարարում էին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ ամենն անձնական տեղեկատվություն է դիտարկում եւ չի ցանկանում, որ այն հանրայնացվի: Ամեն դեպքում ArmLur.am-ը կարողացավ ճշտել, որ հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով:

Սակայն հետաքրքիրն այն է, որ երկու կողմերն էլ հայտարարում են, թե իրենք են հաղթել, արդյունքում որոշել են հանրային դարձնել 3:3 հաշիվը:

Ի դեպ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վերջում 11 մետրանոցների հարվածաշար է եղել, եւ արդյունքում հաղթել են խորհրդարանի ներկայացուցիչները: Գոլի հեղինակներն են եղել Մխիթար Հայրապետյանն ու Սիսակ Գաբիելյանը:




Լրահոս