«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում հայտարարել է ոչխարաբուծությունը զարգացնելու նպատակով գյուղացիներին աջակցելու անհրաժեշտության մասին: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի հավաստիացում էին ստացել, որ Հայաստանն ունի մանր եղջերավորների ու գառան եւ ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ, ու ասել, որ պետք է քննարկվի այս ուղղությունը վարկավորելու հնարավորությունը։
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը, պաշտոնական վիճակագրությունն ուսումնասիրելով, պարզեց, որ Հայաստանում անասնագլխաքանակը տարեցտարի պակասում է. միայն ոչխարի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 67 հազարով. այն 2017 թվականին կազմել է 727 հազար 100 գլուխ, իսկ 2018-ին` 660 հազար 100: Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ ոչխարի գլխաքանակը Հայաստանից զանգվածաբար արտահանվեց դեպի հարեւան Իրանի Իսլամական Հանրապետություն, հայկական շուկայում առաջացան գառան մսի դեֆիցիտ եւ ահռելի գնաճ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում