Կադրային փոփոխությունների շարք Տավուշի մարզպետարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ակտիվորեն փոխում է մարզպետարանի ղեկավար կադրերին: Նախկինում իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալ Սամվել Ռուբենյանը: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ մարզպետ Հ. Չոբանյանը որոշում է կայացել 2019թ. փետրվարի 14-ից Մերուժան Հարությունյանին նշանակել Տավուշի մարզպետի օգնական: Մարզպետը որոշում է ընդունել Դավիթ Աղասարյանին փետրվարի 19-ից ազատել Տավուշի մարզպետի օգնականի պաշտոնից:

Հ. Չոբանյանը որոշել է Աղաբեկ Գալստյանին փետրվարի 22-ից ազատել Տավուշի մարզպետի խորհրդականի պաշտոնից: Մարզպետը մեկ այլ որոշմամբ` Էմին Գեւորգյանին 2019թ. փետրվարի 20-ից նշանակել է Տավուշի մարզպետի օգնական: Էմին Գեւորգյանը գրանցված է Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղում, նրա 23 տարին կլրանա 2019թ. մայիսի 18-ին: Մարզպետ Չոբանյանը, մեկ այլ որոշմամբ, Թաթուլ Ստեփանյանին 2019թ. փետրվարի 22-ից նշանակել է Տավուշի մարզպետի խորհրդական: Թ. Ստեփանյանը ծնվել է 1968թ., նա Իջեւանի տարածաշրջանի Գանձաքար գյուղի բնակիչ է, անասնաբուժության բնագավառի մասնագետ:

Ոսկան Սարգսյան 




Լրահոս