Ակտիվ շրջագայությունների սիրահարը. քանի անգամ է Արմեն Սարգսյանը, որպես նախագահ, Ռուսաստան մեկնել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ակտիվ շրջագայում էր՝ հաճախակի այցելելով օտարերկրյա պետություններ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում միայն ՌԴ այցելել է 11 անգամ, նրան սպասարկել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիվանագիտական անձնակազմը: Սարգսյանը ՌԴ-ում ունեցել է հանդիպումներ, սակայն ոչ բոլոր այցերի մասին է եղել պաշտոնական հաղորդագրություն:

Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը նախագահականից պատասխանել են, որ Արմեն Սարգսյանը ՌԴ մեկ անգամ է աշխատանքային այցով մեկնել՝ 2018թ. հուլիսի 13-16-ը՝ Մոսկվայում մասնակցելով ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությանը: Սակայն, ըստ նախագահականի. «Քանի որ Հայաստանն ունի դեպի Եվրոպա ուղիղ չվերթների սահմանափակ հնարավորություններ, որոշ արտասահմանյան երկրներ այցեր կատարելիս ՌԴ մայրաքաղաք Մոսկվան օգտագործվել է որպես տարանցիկ քաղաք»:

Եւ նախագահականից տեղեկացրել են, որ այդ այցերի ընթացքում նա երկու անգամ ոչ պաշտոնական հանդիպում-ճաշ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի եւ փոխնախարար Կարասինի հետ:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս