Աչաջուր գյուղում «Volkswagen passat» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ին, ժամը 00:28-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:54-ին, մարվել՝ 00:59-ին:

Ռ.Ա.-ին պատկանող «Volkswagen passat» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Տուժածներ չկան:




Լրահոս