Արթիկում ավտոմեքենան ինքնընթաց շարժվել և ընկել է սելավատարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթիկում մեքենան ընկել է սելավատարը
Մայիսի 12-ին՝ ժամը 00:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 15 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ինքնընթաց (մոտ 5 մետր) շարժվել և ընկել է սելավատարը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ՎԱԶ- 2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ.Հ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:




Լրահոս