Աբովյանում վերելակ է խափանվել. քաղաքացին մնացել է ներսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 13-ին, ժամը 01:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի թիվ 4 շենքի 3-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները քաղաքացուն (Դ.Հ., ծնված 1998 թ.) դուրս են բերել վերելակից:




Լրահոս