Խորհրդակցություն ԱԻՆ փրկարար ծառայությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Պարբերաբար անցկացվող խորհրդակցություններում ամփոփվում են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, հանձնարարականների կատարման ընթացքը, տրվում են նոր հանձնարարականներ:

ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը զեկուցեցին մայիսի 10-17-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական և այլ աշխատանքների մասին:

Ըստ ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Մկրտչյանի զեկույցի՝ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունը ստացել է 15094 զանգ, 612 դեպք-պատահար, որից 108-ը՝ արտակարգ բնույթի:

ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանի զեկույցի համաձայն՝ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 9 զանգ, որից 7-ը՝ Երևանից, 1-ը՝ Տավուշի մարզից, ևս մեկ զանգ ստացվել է չճշտված հասցեից: Հոգեբանական ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն, ծառայությունում իրականացվել է հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական 6 հետազոտություն:

Ըստ Արևիկ Երիցյանի զեկույցի՝ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժինը պլանավորում է թրեյնինգային ծրագիր իրականացնել ԱԻՆ աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար: Ծրագրի նպատակն է նպաստել մտավոր և հուզական ներդաշնակ զարգացմանը, ինքնակազմակերպման կարողությունների ձևավորմանը, ուշադրության զարգացմանը, ինչպես նաև անձնային աճին և հուզական ոլորտի կայունացմանը:

Խորհրդակցության ավարտին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփեց խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումներում ընթացող շինարարական աշխատանքներին, ՀՓՋ-ների պլանային և անակնկալ ստուգայցերին, հիդրատների վիճակին, համազգեստի բաշխմանը և կրմանը, կամավորական հենակետերի կազմավորման հետ կապված հարցերին:




Լրահոս