Ով կփոխարինի Նարինե Թուխիկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատրյանը մայիսի 30-ին հրաժարականի մասին դիմում է ներկայացրել: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը: Եթե պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում հետ վերցնի դիմումը, ԱԺ նախագահը հանդես է կգա հայտարարությամբ, եթե հետ չի վերցնի, արձանագրություն է կազմվելու պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին:

Նարինե Թուխիկյանին, ըստ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի, փոխարինելու է Արթուր Հովհաննիսյանը:

Համամասնական ցուցակում Նարինե Թուխիկյանին հաջորդող Արթուր Հովհաննիսյանը 82-րդն է:

 




Լրահոս