Նարինե Թուխիկյանը հետ կգա՞ ԱԺ. ինչո՞ւ է ուշանում նշանակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օպտիմալացված նախարարություններում փոխնախարարներ է նշանակել։ Սակայն հետաքրքիր է, որ փոխնախարարների թվում չկար Նարինե Թուխիկյանը, որը մայիսի 31-ին վայր էր դրել պատգամավորական մանդատը եւ ի սկզբանե չէր էլ հերքել, որ կարող է նշանակվել փոխնախարար՝ մշակույթի գծով։

Երեկ մեկ փոխնախարար արդեն նշանակվել է, սակայն ամեն գծով երկու փոխնախարար պետք է լինի, եւ Նարինե Թուխիկյանին նշանակելու հնարավորությունն առկա է։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նարինե Թուխիկյանը նշեց, թե մինչեւ շաբաթվա վերջ ժամանակ ունի մտածելու եւ կօգտվի այդ իրավունքից, սակայն չբացառեց, որ կարող է հետ վերցնել իր պատգամավորական մանդատը։ «Ես դեռ ունեմ ժամանակ եւ կմտածեմ», – նշեց նա։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս