Հայտնի է «Արագածի» ղեկավար կազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորաստեղծ «Արագած» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ որտեղ ներկայցնում է թիմի ղեկավար կազմը: Հայտարարության մեջ գրված է հետեւյալը`«Ներկայացնում ենք «Արագած» ՖԱ-ի ղեկավար կազմը. ակումբի նախագահը Հակոբ Ֆահրադյանն է:

Լայն աշխատանքների մեկնարկից առաջ ուրախ ենք տեղեկացնել, որ «Արագածի» փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի Ռաֆայել Նազարյանը: Փորձառու մասնագետը ակումբի հետ պայմանագիր է կնքել:

Պայմանագիր է ստորագրել նաև Վարազդատ Ավետիսյանը` պաշտոնապես դառնալով թիմի գլխավոր մարզիչը:

Առաջիկայում կներկայացնենք ակումբի նախագահի հարցազրույցը նշանակումների և անելիքների մասին»:

Հիշեցնենք, որ «Արագածը» հաջորդ մրցաշրջանից հանդես կգա Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս