Ինչու Արգամ Աբրահամյանի բարեգործական հիմնադրամը վերջին տարիներին չի գործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաշատի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի «Արգամ Աբրահամյան» բարեգործական հիմնադրամի 2018 թվականին չի գործել: Այս մասին ArmLur.am-ին հայտնի դարձավ հիմնադրամի`2018 թվականի գործունեության մասին ներկայացված հաշվետվությունից: Պարզվում է`«Արգամ Աբրահամյան» բարեգործական հիմնադրամը անցած տարում գույք չի օգտագործել, ծրագրեր չեն իրականացվել եւ ֆինանսական հոսքեր չեն եղել: Ընդ որում`նույն պատկերն է եղել նաեւ 2017 թվականին:

ArmLur.am-ը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու հիմնադրամի հաշվապահ Հովհաննես Սարգսյանից հետաքրքրվեց` ինչն է պատճառը, որ հիմնադրամը չի գործել վերջին տարիներին: Նաեւ հաշվապահից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է արդյոք, որ հիմնադրամն առաջիկայում լուծարվի: Հարցին ի պատասխան՝ հաշվապահն արձագանքեց. «Ոնց պարոն Աբրահամյանը որոշի. չեմ կարող ասել: Նման որոշում դեռ չի եղել: Հաշվետվության մեջ պարզ գրված է: Պատճառի պատասխանը չունեմ»:

Ս.Հ.




Լրահոս