Հայաստանից տպավորությունները շատ լավն են. Ջոնաթան Աֆոլաբի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի Մ19 տարեկանների առաջության B խմբի Նորվեգիա-Իռլանդիա (1:1) հանդիպումից հետո իռլանդացիների հարձակվող Ջոնաթան Աֆոլաբին «խառը գոտում» պատասխանեց ArmLur.am-ի հարցերին.

«Առաջին խաղակեսը բարդ ստացվեց, սակայն երկրորդ խաղակեսում շատ բան կարողացանք փոխել եւ հեղինակեցինք կարեւոր գոլ: Շատ սխալներ թույլ չտվեցինք եւ կարող եմ ասել, որ լավ հանդիպում ստացվեց: Իմ խաղը կարծում եմ ստացվեց, չնայած այն փաստին, որ մրցակցի պաշտպանները շատ արագ էին:

Հիմա կգնանք հանգստանալու եւ հետո կսկսենք նախապատրաստվել մյուս հանդիպմանը: Մենք շատ լավ տրամադրությամբ ենք մոտնում մյուս հանդիպմանը: Հայաստանից տպավորությունները շատ լավն են, ամեն բան հիանալի է: Եղանակի մասին կասեմ՝ մի փոքր դժվար է, որովհետեւ շոգ է այստեղ: Իռլանդիայում շատ են անձրեւները, իսկ Հայաստանում շատ շոգ է»,- ասել է 19 ամյա ֆուտբոլիստը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս