«Ալաշկերտը» երկու խաղերի արդյունքում ջախջախեց «Մակեդոնիային»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Մակեդոնիայում ավարտվեց Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի «Մակեդոնիա» – «Ալաշկերտ» հանդիպումը: Խաղն ավարտվեց հայկական թիմի 3:0 հաշվով հաղթանակով: Ընդհանուր հաշվով մեր ակումբը մրցակցի նկատմամբ առավելության հասավ 6:1 հաշվով:

«Ալաշկերտից» գոլերի հեղինակ դարձան Ուրոշ Նենադովիչը (21‘), Տիագո Գալվաոն (68‘), եւ Տարոն Ոսկանյանը (74‘):

Այս դիմակայությունում հաղթանակի հասնելու շնորհիվ Աբրահամ Խաշմանյանի ֆուտբոլիստները ձեռք բերեցին Եվրոպա Լիգայի որակավորման 2-րդ փուլի ուղեգիր:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս