Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107» և «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

911» ծառայությունը հուլիսի 29-ին ժամը 01:44-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ M-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 31-րդ կմ-ին, բախվել են «ՎԱԶ 2107» (վարորդ՝ Հ.Օ., ծնվ. 1994 թ.) և «Տոյոտա Կորոլա» (վարորդ՝ Վ.Կ.) մակնիշների ավտոմեքենաները:

«ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ի.Դ.-ն հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալով՝ դուրս է գրվել:




Լրահոս