ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անդրանիկ Քոչարյանն անուններ է տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որիրենք հանձնաժողովի անդամներով ամեն ինչ անում են, որպեսզի Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալշատ պրոֆեսիոնալների միջոցով կարողանան բացահայտել այն հանգամանքները, որոնքմինչեւ այժմ անհայտ են մնացել հանրության համար: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ իրենք վեց ամսվա ընթացքում կկարողանան տալ բոլոր այն հարցերի պատասխանները, որոնց սրտատրոփ սպասում են բոլորը:

-Պարո՛ն Քոչարյան, խորհրդարանում ստեղծված քննիչ հանձնաժողովը, որը ստեղծվել է 2016 թվականի քառօրյա պատերազմի հանգամանքները բացահայտելու համար, որոշում է կայացրել ներգրավել աշխատանքներին այնպիսի մարդկանց, որոնք կկարողանան օգնել հանձնաժողովին բացահայտելու այն մութ հանգամանքները, որոնք կապված են պատերազմի հետ: Ինչի՞ց ելնելով նման որոշում կայացրիք:

-Մենք արդեն ասել ենք, որ դա լինելու է խորհրդատվություն, նման բաներն ավելի են օգնելու հանձնաժողովին աշխատանքներում:

-ՊՆ նախկին փոխնախարար Նորատ Տեր-Գրիգորյանցին եւս հրավիրել եք, որպեսզի իր մասնակցությունն ունենա հանձնաժողովի աշխատանքներում, սակայն Գրիգորյանցը մեզ հետ զրույցում ասաց, որինքը մի պայմանով կմասնակցի աշխատանքներին, եթե վերջումորոշում չկայացվի ինչ-որ մի զինվորականի դատելու կամ բանտնստեցնելու: Դուք կիսո՞ւմ եք նրա տեսակետը:

-Ես իր տեսակետները կիսում եմ, մենք զրուցել ենք,ուինքն էլ շատ լավ գիտի`մեր Ապրիլյան հանձնաժողովի հիմնական ուղղվածությունը որն է լինելու: Դա լինելու է, ըստ էության, հասկանալ, թե այդ օրերինինչ է տեղիունեցել: Ու եթե բանակն այդ առումով ունեցել է թերացումներ,օգնել այդ ամենը շտկելու համար: Եթե շարունակում են, իհարկե, պահպանվել այդ թերացումները, մենքպետք է ամեն ինչ անենք դրանք վերացնելու, չկրկնելու համար: Մենք պետք է անենք հնարավորը դրանք արագ շտկելու համար, որով էլ մենք կապահովենք բանակի առաջընթացը: Հանձնաժողովը նրա համար է ստեղծվել նաեւ, որ մենք անենք հնարավորը բանակում խոչընդոտների վերացման համար: Ես կարծում եմ, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի դեպքերը շատ բաներ ի հայտ բերեցին,ու ստեղծված հանձնաժողովի հիմնական առաքելությունը լինելու է դա:

-Այսինքն`Տեր- Գրիգորյանցին արդեն ներկայացրե՞լ եք, որ հանձնաժողովը պատժիչ նպատակ չունի, ասե՞լ եք իրենՁեր ղեկավարած հանձնաժողովի գլխավոր նպատակի մասին:

-Ոչ միայն խոսել եմ, մենք Նորատ Տեր-Գրիգորյանցի հետվաղուց գիտենք, ի վերջո, ես ժամանակին Տեր-Գրիգորյանցին հրավիրել եմ ՀՀ զինված ուժերի ստեղծման հարցում քննարկումներին, ես, ի վերջո, գնացել եմ Մոսկվա, իր հետ հետո վերադարձել ենք Հայաստան, նկատի ունեմ, որմենք ճանապարհ ենք անցել, միմյանց լավ գիտենք: Նորատ Տեր-Գրիգորյանցը մեր բանակի հենասյուներից մեկն է եղել,ու ես կարծում եմ, որ այս հարցում էլ որպես խորհրդատու մեզ շատ է օգնելու: Ումեր հանձնաժողովի բոլոր անդամները այդ տեսակետը ինձ հետկիսել ենու ինձ լիազորեցին, որ ես մի շարք այդպիսի հեղինակավոր զինվորականների հետ սկսեմ շփումները: Իսկ այդ շփումները նրա համար են, որպեսզի ավելի պրոֆեսիոնալ լինեն մեր աշխատանքները: Ի դեպ, նշեմ, որ մեր աշխատանքի հաջորդ փուլը լինելու է պրոֆեսիոնալ, լուրջ, եզրահանգումները ճիշտ գնահատելու փուլը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս կարեւորագույն փուլում որեւէ թերացումներ չունենանք:

 -Բայց Արկադի Տեր-Թադեւոսյանը կրկին մեզ հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովում շատ են երիտասարդներ,ու այնտեղ պետք է ընդգրկվեն այնպիսի զինվորականներ, որոնք պատերազմից հասկանում են ու կարող են բացահայտել այն հանգամանքները, որոնքհանրությանը հուզում են: Դուքչե՞ք կարծում, որ իսկապես հանձնաժողովում ոչ պրոֆեսիոնալներ են ընդգրկված:

-Բայց Դուք տեսեք, թե ինչ զինվորականներ ենք ներառել մեր հանձնաժողովի աշխատանքներին, իսկո՞վ ասեց որ ջահերներ չկա. ե՛ւ կան ջահելները, ե՛ւ ամեն բովով անցած զինվորականներ: Դուք շուտով կտեսնեք, թե ովքեր են մասնակցելու աշխատանքներին` կլինի Վաղարշակ Հարությունյանը, Վլադիմիր Հայրապետյանը, կլինի հետախուզության բնագավառի լուրջ մասնագետ, որը մեզ խորհրդատվություն է անելու, կլինի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ, որոնք մեզ բոլոր հարցերում օգնելու են: Շատ շատ ուղղություններով, մենք փորձում ենք լուծում գտնել, հարցերը պարզել ու հասկանալ իրողությունը:

-Այսինքն` շա՞տ երկար ենտեւելու հանձնաժողովի աշխատանքները. ե՞րբ, ի վերջո, հանրությունը կկարողանա տեղեկություն ստանալ այն հանգամանքներից, որոնք ուսումնասիրում եք:

-Մենք աշխատելու ենք վեց ամսվա մեջ, որքան որ օրենքը նախատեսված է, դրանից հետո արդեն ամեն ինչի մասին ավելի հստակ կխոսենք:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սոնա Գրիգորյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս