Բերդ համայնքում այրվել է մոտ 1 տ կուտակած անասնակեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Oգոստոսի 5-ին, ժամը 16:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Կոնյակի գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին, մարվել՝ 17:00-ին:

Այրվել է մոտ 1 տ կուտակած անասնակեր:




Լրահոս