Սամվել Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչած խոսքերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրեցի օգտատերերից մեկը մի պատմություն էր գրել, թե Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկմանը մասնակցող աշխատակիցները երբ ցանկացել են այսօր լուսանկարվել Փաշինյանի հետ, լսեցի մեկը հեգնանքով ասում է՝ «նկարվեք, նկարվեք, մեկա մի քանի ամիս ա մնացել»»։ Ըստ օգտատիրոջ, այսպիսի միտք է հայտնել գործարար Սամվել Ալեքսանյանը։

ArmLur.am-ը քիչ առաջ կապվեց Սամվել Ալեքսանյանի հետ՝ պարզելու եղելությունը։ Գործարարը, սակայն, կտրուկ հերքեց կատարվածը։ «Ազիզ ջան, չոր սուտ ա, շառ, սարքած բան։ Չգիտեմ ով, խի տենց բան գրեց, ում զակազով, ինչ էր ուզում դրանով ասել։ Բայց դա էնպիսի սուտա, ոնց որ հիմա ասեմ դու ինձ չես զանգել ու մենք չենք խոսում իրար հետ։ Այ էդ բոյի սուտ ա»։

Այլ հարցերի Ալեքսանյանն այլևս չպատասխանեց:




Լրահոս