Էջմիածնի Ֆուտբոլի ակադեմիայի մոտակայքում ցորենի արտ է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 18-ին, ժամը 20:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ֆուտբոլի ակադեմիայի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:30-ին, մարվել՝ 00:47-ին: Այրվել է մոտ 32 հա ցորենի հնձած արտ:




Լրահոս