ԱԺ-ում քննարկվել են «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ծրագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ խորհրդարանից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ, օգոստոսի 26-ին հրավիրած նիստում քննության է առել «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով մայրաքաղաքի, համայնքների ու ջրային տնտեսության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

«Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պատասխանատուն նշել է, որ բնագավառին 2020-ին նախատեսվում է հատկացնել շուրջ 1 միլիարդ 464 միլիոն դրամ: Գումարի հիմնական բաղադրիչը աշխատավարձի ֆոնդն է՝ 48 միլիոն դրամ կհատկացվի ոլորտի աշխատակիցների վերապատրաստման համար: Մարզպետարաններից կվերապատրաստվեն 75 հոգի, նախատեսվել է 8միլիոն 700 հազար դրամ: Մշտական հանձնաժողովի նախագահն առաջարկել է որոշակիացնել վերապատրաստման գործընթացը եւ գումար նախատեսել միայն վերապատրաստման կարիք ունեցողների համար: Մշակվել են մի շարք ծրագրեր, որոնց իրականացման համար գումարներ կհատկացնեն Համաշխարհային եւ Ասիական զարգացման բանկերն ու Եվրոպական միությունը:

Կնորոգվեն եւ կասֆալտապատվեն միջհամայնքային ճանապարհները: Բյուջետային հատկացումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվել է ճանապարհների կառավարման միջգերատեսչական խորհուրդ, մշակվել եւ ընդունվել է հիմնանորոգվող ճանապարհների առաջնահերթության որոշման կարգը, ներդրվել են ավելի երկար երաշխիքային սպասարկման համակարգ եւ ապահովագրական մեխանիզմներ, մշակվել է տրանսպորտային միջոցների առավելագույն քաշի սահմանափակման մեխանիզմ, ուժեղացվել է հսկողությունը կապալառուների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման, ինչպես նաեւ գնման մրցույթների գործընթացի նկատմամբ: Նշվել է, որ կապահովվի 46 դպրոցների սեյսմակայունությունը:

2020-ի տարեվերջին շահագործման կհանձնվի 2 նոր դպրոց: Նոյեմբերյանում եւ Կողբ համայնքում կկառուցվեն արեւային էլեկտրակայաններ՝ 220 կիլովատ հզորությամբ: Երեւանի քաղաքապետարանը կիրականացնի 5 ծրագրեր. ֆինանսապես կաջակցեն միջազգային կազմակերպությունները: «Կոշտ թափոնների կառավարում» ծրագրի իրականացման համար նախատեսվել է 85 միլիոն դրամ: Նուբարաշենի աղբավայրին կից կկառուցվի նորը: Հին երկու աղբավայրերը կփակվեն միջազգային չափորոշիչներին համապատասխան: Կարդիականցվի 28 փողոցի լուսավորության ցանցը: Ջրային տնտեսությունը նույնպես կիրականացնի մի շարք ծրագրեր:

«Ջրառ» ՓԲԸ-ին կհատկացվի 350 միլիոն դրամ: Քննարկման ընթացքում պատգամավորները մատնանշել են որոշ ծրագերի արդյունավետության ցուցանիշների թերի լինելն ու առաջարկել խորհրդարանի եւ Ֆինանսների նախարարության մասնագետների աջակցությամբ շտկել դրանք»,- ասված է հաղորդագրությունում:

 




Լրահոս