Օգոստոսի 28-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 28-ին, ժամը 11.00-ին Երեւանի Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարին ընդառաջ։ Համերգաշարը կազմակերպում է Երեւանի քաղաքապետարանը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Ասուլիսին կմասնակցեն ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Բանախոսները կներկայացնեն մաեստրո Մանսուրյանի հոբելյանին նվիրված միջոցառումների հիմնական շարքը։ Համերգներ են նախատեսված Երեւանում,
Ստեփանակերտում եւ Գյումրիում։




Լրահոս