Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում այրվում է անտառածածկ տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 27-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Ժամը 17:51-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 4 մարտական հաշվարկ երկու օպերատիվ խումբ, 31 փրկարար ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18 փրկարար, Հայանտառ ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղից 18 աշխատակից, ՊՆ N զորամասից 15 զիծառայող և 5 քաղաքացի:




Լրահոս