ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս թիմը ապագայում մեծ հաջողություններ կունենա. Արմեն Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Բարձրագույն Խմբի 4-րդ տուրում«Գանձասար-Կապանը» դրսում ոչ-ոքի`1:1 հաշվով ավարտեց խաղը «Ուրարտուի»հետ: 4 խաղերից հետո սա «Գանձասար – Կապանի» 3-րդ խաղն էր, որն ավարտվում էր 1:1 հաշվով: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Գանձասար – Կապանի» մարզիչ Արմեն Պետրոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում անդրադարձել է ակումբի ելույթներին, ինչպես նաեւ նշել, որ ակումբում ցանկանում են խաղը կառուցել հիմնականում հայ ֆուտբոլիստների շուրջը:

-Ինչպե՞ս եք մոտենում Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության հաջորդ`5-րդ տուրի`«Արարատի» դեմ հանդիպանը:

-Մենքպատրաստվում ենք հաջորդ խաղին: Ամեն ինչ անելու ենք հաղթանակի հասնելու համար: Վաղը կվերլուծենքմեր անցած խաղն ու մրցակցին եւ,ըստ դրա,կընտրենք թիմի մարտավարությունը:

-Մարզման ընթացքում վնասվածք ստացան Աբդուլ Նիկիեման եւ Անդրանիկ Քոչարյանը: Ի՞նչ կասեք նրանց վնասվածքների լրջության մասին:

-Այս մարզումը անցավ գերծանրաբեռնված, եւ այդպիսի դեպքերում հնարավոր են թեթեւակի վնասվածքներ: Անդրանիկ Քոչարյանի եւ Նիկիեմայի վնասվածքները չեմ կարող ասել` ինչքանով են լուրջ. դա ցույց կտա բուժզննումը,սակայնհուսով եմ, որ ամեն ինչ կարգին է նրանց հետ:

-Առաջնությունում առաջին հաղթանակը կարո՞ղ է բեկումնային դառնալ:

-Բնականաբար: Մենք ամեն խաղի պայքարում ենք հաղթանակի հասնելու համար: Աստված տա, որ այդ հաղթանակը շուտ լինի,որըհոգեբանական առավելություն կտա մեզ: Առաջին հաղթանակից հետո կարող են շատ այլ հաղթանակներ ծնվել:

-«Գանձասար-Կապան»-ում հիմնականում հավաքված են հայ ֆուտբոլիստներ, եւ միայն վերջին տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռքբերեցիք լեգիոներների: Այս ամենը կապված է նրա հետ, որթիմում ցանկանում եք տեսնել մեծամասամբ հայերի՞, թե՞ ակումբի հնարավորությունները չեն բավականացնում այլազգի ֆուտբոլիստներ գնելուն:

-Ակումբը հնարավորությունների հետ կապված խնդիրներ չունի, ուղղակի աստեղ ցանկանում ենք,որֆուտբոլիստների մեծամասնությունը լինի հայազգի: Վերջին 3 ֆուտբոլիստները, որոնցմենքձեռք բերեցինք, բանակցում էինք նրանց հետ. միայն Մենսայի տրանսֆերի շուրջ բանակցություններ չկային, սակայն նա, ի վերջո, համալրեց մեր շարքերը: Մենք զգում էինք,որ այդ խաղացողները հարկավոր են մեզ, եւ կարող եմ ասել,որ ավելի լավ կլիներ,որ նրանք մեզ հետ լինեին առաջնության մեկնարկից, բայց այսպես ստացվեց: Մենքունենքուժեղ կազմ եւ մենքպատրաստվում ենք ավելի ու ավելի լավ հանդես գալ:

-«Ուրարտու»-ի դեմ խաղից հետո ասել էիք, որ հնարավոր է` ունենաք եւս մեկ-երկու ձեռքբերում. ի՞նչ կասեք հիմա, կա՞ն ֆուտբոլիստներ,ումհետ բանակցություններ եք վարում:

-Այո, կան: Եթե բանակցությունները լավ ընթացք ստանան, ապա ձեռքբերումներ կունենանք,իսկ եթե ոչ, ապա կշարունակենք խաղալ այս կազմով մինչեւ հաջորդ տրանսֆերային պատուհանը: Մենքֆուտբոլիմեջ ենք ամեն օր, անդադար. այս թիմը ունի պոտենցիալ ու մոտակա ապագայում այս թիմը մեծ հաջողությունների կհասնի:
Նաեւ կարող եմ նշել, որ այս իրավիճակը մեզ համար պայթյունավտանգ չէ, մենքսիրում ենք հաղթահարել դժվարություններ եւ մենք վստահ ենք, որ ամեն ինչ լավ է լինելու:Եթե հետ նայենք, ապա կտեսնենք, որ աբցած տարիներին «Գանձասար-Կապան»-ը պարտություններով էր սկսում, սակայն այս տարի առաջ քայլ ենք կատարել եւ չենք պարտվում: Ամեն ինչ ժամանակի հարց է:

-Շուտով միջազգային դադար է` կապված հավաքականների հանդիպումների հետ: Ձեր թիմում ո՞ր ֆուտբոլիստներն են պատրաստ հավաքականներ հրավիրվելուն:

– Ես չեմ առանձնացնի ոչ մեկի: Մենք շատ երջանիկ եւ հպարտ կլինենք, որմեր խաղացողները հրավիրվեն Հայաստանի ազգային հավաքական եւ օգուտ տանմեր ընտրանուն, իսկինչ վերաբերում է լեգիոներների` հավաքականներ հրավիրվելուն, ապա կասեմ, որ դա էլ մեզ լիցք կտա, սակայն մենք հիմնականում կենտրոնանում ենք Հայաստանի ազգային հավաքականի վրա, քանի որմեր թիմն է եւ ներկայացնում է մեր ազգը:

– Այս դադարը հարկավո՞ր է «Գանձասար-Կապան»-ին, թե՞ոչ:

– Դադարից էլ օգուտ կքաղենք, կանցկացնենք ընկերական խաղեր, մարզման ծրագիրը ավելի կբարդացնենք եւ կփորձենք լավ հանդես գալ արդեն հաջորդ խաղում:

Զրուցեց Էդմոն Մարտիրոսյանը




Լրահոս