«Ուրարտուն» հերթական պարտությունը կրեց. Բարձրագույն Խումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն Խմբի 5-րդ տուրը:

«Նոան» սեփական դաշտում կարողացավ 2:0 հաշվով առավելության հասնել «Ուրարտուի» նկատմամբ: Խաղի 17-րդ րոպեին գեղեցիկ տուգանայինի օգնությամբ հաշիվը բացեց Դավիթ Մանոյանը, իսկ 57-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Մաքսիմ Մայրովիչը:

Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 7 միավոր եւ այժմ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է: «Ուրարտուն» 1 միավորով 9-րդն է:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս