«Շիրակը» կամային հաղթանակ տարավ «Ալաշկերտի» նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Բարձրագույն Խմբի 5-րդ տուրի շրջաբակներում «Ալաշկերտը» ընդունել էր «Շիրակին»: Խաղն ավարտվեց գյումրեցիների հաղթանակով`1:2: «Ալաշկերտից» խաղի հաշիվը հանդիպման 37-րդ րոպեին բացեց Միհրան Մանասյանը, սակայն «Շիրակը» խաղի 50-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: 11մ-ից աչքի ընկավ Մուսա Փոլ Բակայոկոն:

Իսկ ահա հանդիպման 92-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ամրագրեց Մորի Կոնեն` խփելով այս առաջնույունում իր 6-րդ գնդակը: Այս հաղթանակից հետո Վարդան Բիչախչյանի սաները վաստակեցին 12 միավոր եւ բարձրացան 1-ին հորիզոնական: «Ալաշկերտը» 7 միավորով 4-րդն է:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս