Հարց քաղաքացիներից՝ սահմանված ակցիզային հարկի գումարը վճարելու դեպքում ակցիզային հաշվարկ պարտադիր պե՞տք է ներկայացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կազմակերպությունը ներմուծել է ապրանքներ, որոնց համար սահմանված ակցիզային հարկի գումարը վճարվել է սահմանված ձեւով: Նման դեպքում ակցիզային հաշվարկ պարտադիր պե՞տք է ներկայացնել, թե՞ ոչ:

Արայիկ Դավթյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Դավթյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում վճարողներն ակցիզային հարկի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին հաշվարկ չեն ներկայացնում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի ճշգրտված մեկից ավելի յուրաքանչյուր հաշվարկի ներկայացման դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք` 200 հազար (երկու հարյուր) դրամի չափով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել  [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս