![](https://armlur.am/wp-content/uploads/2019/09/69648936_512701779306502_4738989012289585152_n.jpg)
Բոսնիա եւ Հերցեգովինայի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին Հայաստանին 2:4 հաշվով պարտվելուց հետո հայտարարել էր, որ հեռանում է հավաքականից: Ինչպես տեղեկացնում է հավաքականի մամուլի ծառայությունը, Պրոսինեչկին չի հեռանա հավաքականից:
«Երկարատեւ բանակցություններից հետո որոշեցի մնալ հավաքականում եւ չհիասթափեցնել այս մարդկանց: Մենք դեռ հույս ունենք խմբից դուրս գալու եւ ամեն ինչ կանենք արդյունքի հասնելու համար: Հեշտ կլիներ հեռանալը, սակայն ես ընտրում եմ մնալու տարբերակը»,- ասել է Պրոսինեչկին:
Էդմոն Մարտիրոսյան