Արման Բաբաջանյանի` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու հետևանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ խորհրդի երեկվա նիստում այսօր մեկնարկող հերթական նիստերի օրակարգը հաստատելուց բացի փոփոխություններ են եղել նախկին որոշումներից, իսկ դրանց պատճառն էլ եղել է պատգամավոր Արման Բաբաջանյանի` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալը:

Ըստ այդմ, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Արման Բաբաջանյանն այլեւս չի լինի. նրա փոխարեն այդ խմբակցությունը կներկայացնի պատգամավոր Արկադի Խաչատրյանը, որը Արման Բաբաջանյանին կփոխարինի նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում:




Լրահոս