Եղեգնաձորում աղմկոտ միջադեպի ժամանակ Տրդատ Սարգսյանը այնտեղ չի՞ եղել․ ի՞նչ ապացույց է ներկայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինը` ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ է ձեռք բերել, որ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորում աղմկոտ միջադեպի ժամանակ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը ծեծկռտուքի ժամանակ այնտեղ չի եղել: Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ սույն գործի շրջանակներում կալանավորվել է նաեւ մարզպետի օգնականի եղբայրը: Թերեւս նախաքննական մարմինը կներկայացնի ձեռք բերված հիմնավոր ապացույցները, որ մարզպետը այնտեղ չի եղել, եւ այդ ապացույցներից ելնելով` հնարավոր կլինի գալ այն եզրակացության, որ սա ամենեւին էլ իրավապահների ձեռնարկած քայլերը չեն` մարզպետին ջրից չոր դուրս բերել:

Հիշեցնենք, որ վերոնշյալ օրը Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը վիճաբանել էր ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ եւ ծանր վնասվածք հասցրել նրան: Դեպքը տեղի է ունեցել ժամը 00:00-ի սահմաններում: Միջադեպից տուժած ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի հետեւանքով տեղափոխվել է ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք եւ պայքար է մղում ապրելու համար:
Իսկ ի՞նչն էր եղել վեճի պատճառը: Ըստ մամուլի հրապարակումների` սեպտեմբերի 18-ին` ժամը 23:30-ին, Արա Մխիթարյանը գնացել է Եղեգնաձորի Արսենյան փողոցի թիվ 5 հասցեի բակ տուն գնալու նպատակով, այդ պահին այլ մեքենա է մոտեցել, նա կարծել է, թե իր ընկերներն են: Արա Մխիթարյանը մոտեցել է, որ հաջողություն ասի: Նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը կոպիտ տոնով հարցրել է, թե ինչ է եղել, փոխգնդապետը պատասխանել է, որ շփոթել է, հետո վիճաբանություն է սկսվել, բայց ծեծկռտուք չի եղել: Օգնական Գրիգորյանը քարը ձեռքին հեռացել է, փոխգնդապետ Մխիթարյանն էլ կարծել է, թե միջադեպն ավարտվել է, բայց Հարություն Գրիգորյանը վերադարձել է 6-7 հոգու հետ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս