Քոնորը ցանկանում է մենամարտե՞լ Խաբիբի հետ Մոսկվայում. մենք պատրաստ ենք. Խաբիբի հայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC թեթեւ քաշային կարգում բացարձակ չեմպիոն Խաբիբ Նուրմագամեդովի հայր` Աբդուլամանը անդրադարձել է իր որդու ոխերիմ թշնամի Քոնոր Մաքգրեգորի խոսքերին. «Նա ցանկանում է գալ Մոսկվա եւ մենամարտել Խաբիբի՞ հետ: Խնդրեմ, մենք պատրաստ ենք, բայց դրանից առաջ պետք է լուծենք Ֆերգյուսոնի հարցերը: Նա հզոր մարտիկ է, նրա նման վիճակագրությամբ մարզիկի չենք հանդիպել»,- ասել է ռուս մարզիկի հայրը:

Հիշեցնենք, որ Քոնորը ավելի վաղ հայտարարել էր , որ Մոսկվայում Խաբիբից շատ երկրպագուներ ունի եւ ցանկանում է ռեւանշել վերջինիս հետ հենց Մոսկվայում:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս