2 դատավորն ու Բարձրագույն դատական խորհրդի որոշումը. վճիռը կայացված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 17-ին կվճռվի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանի ճակատագիրը: Մեր տեղեկություններով`դատավորներին կենթարկեն պատասխանատվության, եւ այդ մասին որոշումը ԲԴԽ-ն հոկտեմբերի 17-ին կհրապարակի:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատավոր Աշոտ Խաչիկյանին եւ Ելենա Քոչայանին հոկտեմբերի 3-ին կանչել են Բարձրագույն դատական խորհուրդ:

Գրել էինք, որարդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տասնյակից ավելի դատավորների դեմ կարգապահական վարույթ է սկսել:

Մեր տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհուրդ է ուղարկվել Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին եւ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել էր Կոտայքի մարզի ընդհանուր իարվասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանի հետ` պարզելու, թե արդյոք ընդունում է, որ խախտում է իրականացրել: Դատավորը չի ընդունում մեղադրանքները եւ հայտնել էր, որիրեն 40 օր է մնացել աշխատելու. «Փոխանակ խրախուսելու, ասելու` գիտես, 65 տարեկան ես դառնում, շնորհակալություն ենք հայտնում քո ներդրման համար, ես ոչ մեկի օրոք աղաղակող որեւէ բան չեմունեցել: Էլ ես չեմ դիմանում, էլ չիհերիքում գաղափարս»:

Պատասխանատվության կենթարկվե՞ն դատավորները, թե՞ոչ, եւ, առհասարակ, Ելենա Քոչարյանը ընդունո՞ւմ է, որ սխալ որոշում է կայացրել ու հայտնվել է նախարար Բադասյանի եւ ԲԴԽ-ի ուշադրության կենտրոնում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատավոր Ելենա Քոչարյանը հայտնեց. «Ես բացարձակապես չեմ ընդունում, իմ գրավոր առարկությունները ներկայացրել եմ եւ նաեւ բանավոր ելույթում հավելելով պնդել եմ իմ դիրքորշումը»:

Մեր այն հարցին` եթե սխալ չի գործել, ապա ինչպես կբացատրի նախարարի` կարգապահական վարույթներ հարուցելու այս գհործընթացը, դատավոր Քոչարյանը հայտնեց. «Չեմ կարող ասել, դա նախարարից հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ վարույթիհիմքերը բացարձակապես իմ կողմիցչեն ընդունվել, եւ իմ գրավոր առարկությունները ներկայացրել եմ բնականաբար արդարադատության նախարարին, եւ իրենցկողմից էլ արդեն, օրենքով սահմանված կարգի համաձայն, ներկայացվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների, որոնք էլ բավականին ժամանակը են ունեցել այն ուսումնասիրելու»:

Քնար Մանուկյան




Լրահոս