ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ ցուցմունք է տվել ՀՀԿ-ական նախկին պատգամավորի եղբայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եղբայրը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ հարցաքննության ժամանակ ցուցմունք է տվել, թե ինքը նման բան չի արել:

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի քրեական գործը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2009 թվականի հոկտեմբերից մինչեւ 2018թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պարտավոր լինելով գործել ընկերության շահերի շրջանակներում, իր լիազորություններն օգտագործել է ընկերության շահերին հակառակ` ուրիշ անձանց օգտին, այն է` իր ղեկավարած ՓԲ ընկերության հետորեւէ առնչություն չունեցող տնտեսվարող սուբյեկտների բանկային պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրել է ընկերությանը պատկանող դրամական միջոցները:

Ըստ նախաքննական մարմնի` գրավադրել է, նախնական տվյալներով, 6.251.200 ԱՄՆ դոլար, որնընկերությունը հետագայում կորցրել է նշված ընկերությունների կողմից իրենց բանկային պարտավորությունները չկատարելու հետեւանքով: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա` նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու մասին:

Գրել էինք, որ ՓԲ ընկերության նախկին տնօրենը ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եղբայրն է, որին մեղադարանք է առաջադրվել եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին:




Լրահոս