Նոյեմբերի 2-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 19.00‚ Արամ Խաչատրյան համերգասրահում «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում կնվիրվի երեկո չինացի կոմպոզիտոր Ցիգան Չենին։

Կներկայացվեն Ցիգան Չենի ստեղծագործությունները‚ որոնք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կկատարեն ջութակահար Նինգ Ֆենգը‚ դաշնակահար Ռեմի Ժընիեն։

***

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կխոսի ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների շուրջ շահարկումների,ռազմագիտություն առարկայի անցկացումը դպրոցներում փոխելու, Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ ՌԴ, Բելարուսի, ԱՄՆ ՊՆ նախարարների հանդիպումների եւ ստորագրած նոր պայմանագրերի մասին։

***

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը կխոսի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին, արդյոք սա նշանակում է որ ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ինչ զարգացումներ կարելի է սպասել։ Բանախոսը կանդրադառնա նաեւ Սիրիայիում՝ Թուրքիայի գործողություններին եւ վերջին զարգացումներին։




Լրահոս