ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վթար Զոդ գյուղի կամրջին. կա զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 1-ին, ժամը 13:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Զոդ գյուղի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Ս., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից ձորակը:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ ժամը 15:00-ի սահմաններում մահացել է:




Լրահոս