Սյուզի Մելիքյանը Մոսկվայում կմնա՞. նա գրավիչ առաջարկներ է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սյուզի Մելիքյանն այժմ գործնական ծրագրերով Մոսկվայում է: Նա §Ժողովուրդ¦ օրաթերթին տեղեկացրեց, որ երգարվեստի հետ կապված ստացել է մի քանի առաջարկ, գտնվում է բանակցությունների փուլում: Թե կոնկրետ ինչ առաջարկների մասին է խոսքը, Սյուզին դեռեւս չբացեց փակագծերը:

Մեր այն հարցին, թե կհամաձայնի արդյոք մշտական բնակություն հաստատել Մոսկվայում, եթե, օրինակ, գայթակղիչ առաջարկ ստանա այնտեղից, երգչուհին պատասխանեց. Եթե մեկ տարի առաջ այդ հարցը տայիք, միանշանակ կասեի՝ ոչ, բայց հիմա ավելի ադապտացվող եմ դարձել, այնպես որ՝ չեմ բացառում, հնարավոր է:

Թեպետ նախկինի պես անչափ սիրում եմ իմ երկիրը եւ ամուր թելերով կապված եմ հայրենիքիս հետ¦: Սյուզին տեղեկացրեց, որ շուտով երկրպագուներին կներկայացնի նոր պարային ուրախ երգ: Հարցին, թե ծրագրում է արդյոք Երեւանում հանդես գալ թեկուզ փոքրամասշտաբ համերգով, պատասխանեց. Եթե նման պլաններ լինեն, սոցցանցերի իմ էջերից անպայման կտեղեկանաք»:

Ինչպես հայտնի է, երգչուհին արդեն տեւական ժամանակ է՝ երկրորդ մասնագիտություն ունի. նա նաեւ դիմահարդար է, ունի աստղային այցելուներ: Շոուբիզնեսցիներից ոմանք հենց նրան են վստահում իրենց տեսքը. Մեր գեղեցկության սրահի աշխատակիցների հետ դանդաղ, բայց վստահ քայլերով շարժվում ենք առաջ: Հրաշալի թիմ ունեմ»,-ասաց Սյուզին: Մենք հարցրինք՝ երգչուհին շոու-բիզնեսում ունի արդյոք ընկերներ. «Այո, իհարկե, կան մարդիկ, որոնց հետ ես շատ մտերիմ եմ, ջերմ հարաբերությունները մեր միջեւ տարիների ընթացքում պահպանվել են»,-նշեց նա:

Մի փոքր էլ զրուցեցինք ՊԵԿ-ի՝ շոուբիզնեսցիներին ուղղված հորդորների շուրջ՝ եկամուտները հայտարարագրելու վերաբերյալ. «Թող Հայաստանում ակտիվանա բիզնեսը բոլոր ոլորտներում, բոլոր շրջանակներում դրամաշրջանառություն լինի, եւ մենք էլ սիրով վճարենք հարկերը»,-եզրափակեց Սյուզին: Անի Անտոնյան

Անի Անտոնյան




Լրահոս