ՖՈՏՈ. Ինչ է կատարվում Նորագավիթի մաքսատան մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորագավիթի մաքսատան դիմաց հավաքվել են մի խումբ ավտոներկրողներ: Ինչպես հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը, նրանք  բողոքում են Գյումրու մաքսատան անծայրածիր հերթերի պատճառով:

Ցուցարարների խոսքերով՝ Բագրատաշենի մաքսակետում մաքսազերծելու համար նախատեսված փաստատթղթերի վրա  նշում են, որ պետք է այն պարտադիր մաքսազերծել Գյումրիում, իսկ իրենք Գյումրիի մաքսատանը մաքսազերծելու համար ստիպված են լրացուցիչ գումար ծախսել, օրերով մնում են Գյումրիում, քնում են մեքենաներում կամ հյուրանոցներում:

Ի դեպ,  ավտոներկրողները մտադիր են փակել Նորագավիթի մաքսատան ճանապարհը:

Ս. Հ.

 

 




Լրահոս